Դրոշը բարձրացրեք հանուն երիտասարդ ժողովրդավարության, հանուն խաղաղության և տարածքային ամբողջականության։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
Նա տեղեկացրել է, որ Երևանում է ու հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։
«Բարի գալուստ, Երևան։ Այսօր կսկսեք բանակցություններ վարել պետության ղեկավարների հետ, ներառյալ Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի, Սարգիս Խանդանյան հետ»,- գրել է Ռոթը։
Գերմանացի պատգամավորը տեղեկացրել է նաև, որ հանդիպելու է նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների, մամուլի ներկայացուցիչների հետ։