Մեր պայքարը ծանր կնստի իշխանությունների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am  լրատվականի թղթակիցն այսօր «Դեմ եմ»  շարժման անդամներից հետաքրքրվեց ` ինչ քայլեր է ձեռնարկելու շարժումը, եթե մարտի 28-ին ՍԴ-ը  օրենքիը չկասեցնի: Շարժման անդամների խոսքով `մարտի 28-ը վերջնաժամկետ չէ, պարզապես լինելու է դատական առաջին նիստը, հետևաբար չի բացառվում, որ գործի քննությունը տևի երեք-չորս ամիս:

Մեր  թղթակցի մյուս հարցին ` ինչպես կարձագանքեն  իշխող կուսակցության ներկայացուցիչների  այն պնդմանը, որ ինչ էլ լինի, օրենքը գործելու է,  անդամների խոսքով ` խելամիտ չէ  եզրահանգումներ անել  մի օրենքի վերաբերյալ, որը հիմա ՍԴ-ում քննվում է:

«Եթե ՍԴ-ը օրենքը չճանաչի հակասահմանադրական, ապա մենք  կպայքարենք մինչև վերջ, իսկ այդ պայքարը ծանր կնստի այս իշխանությունների  վրա, ավելին`եթե  Սահմանադրական դատարանը  նեղ խմբակային շահերին հետևի, ապա դատական համակարգի մասին արդեն կարելի է ավելի վատ  ձևով արտահայտվել»,- հայտարարել են  «Դեմ եմ» շարժման անդամները:

Մարտի 22-ին ժամը 14:00-ին մեծ հավաք-երթ է նախատեսվում  Ազատության հրապարակից:




Լրահոս