Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է վաղը՝ հոկտեմբերի 24-ին, այցելել Իսրայել։Հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի առաջնորդն ու Նիդեռլանդների վարչապետը երկուշաբթի և երեքշաբթի այցելելու են Իսրայել, որտեղ հանդիպումներ են ունենալու վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարություն է արել.
«Գազայում պետք է հումանիտար դադար լինի: Հումանիտար դադարը կքննարկվի այսօր: Անհրաժեշտ է, որ մարդասիրական օգնությունը հասցվի տարածաշրջան և բաշխվի:Համասի հարվածները Իսրայելին պետք է դադարեցնեն, պատանդները պետք է ազատ արձակվեն:Սրանք դեէսկալացիայի առաջին քայլերն են», – ասել է Բորելը։
Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մայքլ Ռոթն ասել է, որ իրենք բավարար միջոցներ չեն ձեռնարկել՝ կանխելու Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։Նշենք, որ գերմանացի պատգամավորը Երևան այցի շրջանակներում մտադիր է բանակցություններ վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ աջակցություն է հայտնել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ի հետ առճակատման ժամանակ նրա ինքնապաշտպանության իրավունքին՝ հույս հայտնելով, որ հակամարտության ընթացքում մարդկային մեծ կորուստներ չեն լինի։
Մանրամասները ՝ ArmLur.am–ի տեսանյութում:
Օֆելյա Հովհաննիսյան