
Հոկտեմբերի 19-ին, դանակահարություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլևմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 2 քաղաքացու դանակահարելու կասկածանքով որոնվում է Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հայկ Մաթևոսյանը, որը ավելի ուշ նեկայացել է իրավապահներին ու ձերբակալվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան քաղաքապետի որդուն կալանավորելու համար, սակայն դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը:
Քնար Մանուկյան