Իրան-Հայաստան նոր սահմանային կամուրջ կստեղծվի. Մեհրդատ Բազրփաշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանն ու Հայաստանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

Հայաստանի և Իրանի միջև 1995 թվականին Արաքս գետի վրա կառուցված և գործող սահմանային կամուրջը բավական չէ նման մեծածավալ ապրանքաշրջանառության համար:

«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կամրջի կառուցման հետ կապված աշխատանքային խումբ ձևավորենք և քննարկումները սկսենք: Նոր կամուրջը կարող է իր նպաստը բերել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Խոսքը նաև ենթակառուցվածքի ոլորտում այլ ծրագրերի իրականացմանն է վերաբերում»,- ասել է Բազրփաշը։

Իրանական ընկերությունները պատրաստակամ են աջակցել հայկական կողմին տարբեր ծրագրերի իրականացման հացում: Ցանկացած հայկական ընկերություն, որ պատրաստ կլինի Իրանում բնակարանաշինության և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված լինել, հստակ աջակցություն կունենա:




Լրահոս