Ոստիկանները սադրում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոստիկանները բռնի ուժ են կիրառել մեր  նկատմամբ, իսկ մենք ամեն ինչ արել և անում ենք օրենքի սահմաններում: Ինչ վերաբերում է ակցիայի մասին ոստիկաններին տեղեկացնելուն, ապա դրա կարիքը չկար, քանի որ դրա մասին գրեթե բոլոր լրատվամիջոցները հաղորդագրություն տարածել են, իսկ ոստիկանները հետևում են լրատվամիջոցների հրապարակումներին»,- այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեցին «Դեմ եմ»  շարժման անդամները ` խոսելով մարտի 7-ին կայացած «Դեմ եմ»-ի հանրահավաքի և ոստիկանների  գործողությունների մասին:

Անդամների խոսքով ` իրենց համար նորություն չեն իրավապահների  ապօրինի քայլերը: Վերջին շրջանում Վլադիմիր Գասպարյանն անում է ամեն ինչ `բարձրացնելու  ոստիկանական համակարգի հեղինակությունը, բայց պետք է տեսանելի քայլեր անել այդ ուղղությամբ: Իսկ դա չի արվում `  հակառակը, իրավապահներն այցելում են «Դեմ եմ» անդամների բնակարանները, անուղղակիորեն հոգեբանորեն ճնշում են  շարժման անդամներին:

Մարտի յոթի հանրահավաքի ժամանակ  բանախոսների խոսքով քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկաններ սադրիչ քայլեր էին անում ` մասնավորապես հանրահավաքների ժամանակ գաղտնի հարվածում էին բողոքի ակցիայի մասնակիցներին: «Մենք այդ առնչությամբ տեսանյութերն ենք հավաքում, որոնք առաջիկայում կհրապարակենք: Հուսանք ` սրա հետ կապված ՀՀ ոստիկանապետը ասուլիսի կհրավիրի և պարզաբանում կտա»,- հայտարարեցին անդամները ` հավելելով, որ  շարժման երեք մասնակիցների դեմ վարչական գործ է հարուցված, սակայն երեքն որոշել են չվճարել որևէ վարչական տուգանք:




Լրահոս