
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը որոշել է բոյկոտել հոկտեմբերի 26-ին կայանալիք փոխքաղաքապետերի ընտրության հարցով ավագանու արտահերթ նիստը:
Հիշեցնենք, որ փոխքաղաքապետերի թեկնածուներն են ավագանու ՔՊ խմբակցության անդամներ Արմեն Փամբուխչյանը, Լեւոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը եւ «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանը:
Քրիստինա Մուշեղյան