ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն արդեն հայտարարել է, որ հրաժարականից հետո լինելու է ՀՀԿ նախընտրական շտաբի պետի առաջին տեղակալը: Ուշագրավն այս իրողության մեջ այն է, որ Մինասյանը ՀՀԿ անդամ չէ: Այսինքն` ցեղակրոն այդ կուսակցության շտաբի պետի առաջին տեղակալն անկուսակցական է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, չի բացառվում, որ Միքայել Մինասյանը ընդգրկվի նաեւ ՀՀԿ համամասնական ընտրացուցակում: Այս կապակցությամբ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ինչպես ՀՀԿ շտաբում, այնպես էլ համամասնական ընտրացուցակում կարող են լինել համակիրներ: «Ավելին` ՀՀԿ խմբակցությունում կան անկուսակցականներ»,- ասաց Շարմազանովը:




Լրահոս