Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը:
Մասնակցում են Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Վրացական կողմը, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։
Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունը 2020 թվականի վերջին մեկնարկեց Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, որը հետագայում հայտնի դարձավ որպես «3+3»: Ռուսաստանը և Իրանը ողջունեցին այս գաղափարը, և Հայաստանը նույնպես միացավ այդ ձևաչափին։
Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը։
Վրաստանը ձեռնպահ մնաց 2021 թվականի հանդիպմանը և արտաքին գործերի նախարարների մակարդակով ընթացիկ հանդիպմանը։