
Ֆրանսիայի ՊՆ նախարար Սեբաստիան Լեկորնյուն X-ն իր միկրոբլոգի գրամամբ տեղեկացնում է, թե ինչ է ենթադրում հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը։
✔️ Պաշտպանական առաքելության բացումը 2023թ․ հունվարին։
✔️Ֆրանսիացի ռազմական սպայի գործուղումը ՀՀ ՊՆ։
✔️3 GM200 ռադարների ձեռքբերման և հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտադրությունների մասին պայմանագրի ստորագրում։
✔️«Միստրալ» հրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ մտադրությունների ստորագրում։
✔️Հայկական օդային պաշտպանության համակարգի առաջիկա աուդիտ։
✔️Համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ։
✔️Ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես լեռնային մարտերի և ճշգրիտ հրաձգության վայրերում: