ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վիկտորյա Ավագյանին մեղադրանք է առաջադրվել։
Մասնավորապես, նա խաբեության և անձանց վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, ինչպես իր ծանոթ, այնպես էլ անորոշ անձանց շրջանակում տեղեկություններ է տարածել այն մասին, թե իբր համագործակցում է «Հայկական կարմիր խաչի ընկերության» տնօրեն «Սոնա Սմիթյան»-ի հետ։ Ապա ասել է, թե նրա միջոցով գումարներով ու տարբեր ապրանքներով օգնում է Արցախի Հանրապետությունում գործող մանկատներին և ծերանոցներին, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, այդ քաղաքացիներին որոշակի գումարով նյութապես շահագրգռելով, ինչպես նաև հետագայում հողատարածքով ապահովելու խոստումով ձեռք է բերել նրանց վստահությունը, որից հետո առաջարկել է իրենց անվամբ Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր բանկերից, վարկային կազմակերպություններից վերցնել վարկեր, իր կողմից տրամադրված ոսկյա զարդերի գրավադրմամբ ստանալ գումարներ, ինչպես նաև տարբեր խանութներից ապառիկ վճարման կարգով վերցնել և իրեն փոխանցել տարբեր ապրանքներ՝ խոստանալով հետագայում անձամբ մարել այդ գումարները:
Վիկտորյա Ավագյանի կողմից նախապես մշակված հանցավոր մեխանիզմի արդյունքում 2017 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2019 թվականի հուլիսի12-ն ընկած ժամանակահատվածում,Գայանե Սարգսի Վարդանյանը, Հրաչիկ Ավետիսի Հակոբյանը, Արմենուհի Հարությունի Ավետիսյանը, Անգին Հակոբի Պողոսյանը, Սեդա Դավթի Պողոսյանը, Նելլի Սամվելի Կիրակոսյանը, Ինեսա Արամի Ալեքյանը, Արամ Համլետի Ալեքյանը, Անի Մկրտչի Մուրադյանը, Աիդա Մկրտչի Մուրադյանը, Նարինե Բաղդասարի Մելքոնյանը, Անուշ Պարույրի Կարապետյանը, Նևա Նորիկի Ավետիսյանը, Արմինե Միքայելի Բոյմուշակյանը, Աշոտ Սերյոժայի Առաքելյանը, Հայրիկ Ավագի Իսկաջյանը, Ռուբեն Գեորգիի Բազիյանը, Հասմիկ Ալբերտի Անդրիյանը, Հայկ Անդրանիկի Հովհաննիսյանը, Աբրահամ Վաչագանի Մելքոնյանըև Անահիտ Դավիթի Պողոսյանը Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրել են տարբեր չափերի վարկեր, Վիկտորյա Ավագյանի կողմից տրված ոսկյա զարդերի գրավադրմամբ ստացել և վերջինիս են փոխանցել տարբեր չափերի գումարներ, տարաժամկետ վճարման պայմանով տարբեր բանկերի միջոցով գնել և Վիկտորյա Ավագյանին են փոխանցել տարբեր արժեքներով ապրանքներ:
Վերը նշված հանցավոր գործունեությունը Վիկտորյա Ավագյանը քողարկելու և հետագայում իր հակաիրավական մտադրությունները ամբողջովին իրագործելու, ինչպես նաև դրա արդյունքում տուժած անձանց մոտ իր վստահությունն էլ ավելի ամրապնդելու համարմարել է քաղաքացիների պարտք գումարի միայն մի մասը, իսկ մնացած մասը չմարելով՝ խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 36.663.289ՀՀ դրամ:
Քնար Մանուկյան