Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, այս մասին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել։
Գերատեսչությունը միայն հանդիպումից կադրեր և լուսանկարներ է հրապարակել, սակայն հաղորդագրության մեջ չի նշվել զրույցի թեման։
Լավրովը Թեհրան է ժամանել երկուշաբթի օրը՝ մասնակցելու Անդրկովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով հանդիպմանը, որին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի գործընկերները։ Վրաստանը չի մասնակցել խորհրդակցություններին։
Նրա այցն Իրան տեղի է ունենում Ղարաբաղում Բաքվի գործողությունից հետո Հարավային Կովկասում փոխված իրավիճակի ֆոնին և պաղեստինա-իսրայելական հակամարտության լուրջ սրման, ինչպես նաև այլ կողմերի, այդ թվում՝ Իրանի մտավախությունների ֆոնին:
Օֆելյա Հովհաննիսյան