
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 467-ի:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Այս շաբաթ հոսպիտալացվել է 1 քաղաքացի, 295 բուժառու դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 325-ը երեխաներ են, 142-ը` մեծահասակներ։