Նոյեմբերի 13-ին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ին կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման քննարկման թեման լինելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական հանձնաժողովը:

Նշվում է, որ ժամանակային սահմանափակումների պատճառով նախկինում օրակարգում ընդգրկված այս հարցը չի քննարկվել հոկտեմբերի 23-ի նախարարների հանդիպմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին քննարկումններ կլինեն երկուշաբթի՝ հոկտեմբերի 23-ին, որը Լյուքսեմբուրգում կայանալիք Արտաքին հարաբերությունների խորհրդի օրակարգային կարևոր հարցերից մեկն է։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս