Ծեծկռտուք՝ Ամերիկյան համալսարանի դիմաց. ինչից է սկսվել վեճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Աֆյանին մեղադրանք է առաջադրվել:

Նաա 2022 թվականի հունվարի 21-ին ժամը 13:00 սահմաններում գտնվելով Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան 40 հասցեում գտնվող «Հայաստանի Ամերիկյան համալսարան»-ի դիմաց, նույն համալասարանի ուսանող Խաչիկ Ենգիբարյանի հասցեին «ռեպլիկ թողնելու» հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ։

Դրանից հետո հիշյալ չնչին առիթն որպես պատճառ օգտագործելով, նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, գործով դեռևս չպարզված այլ անձանց հետ միասին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, «Մազդա» մակնիշի 96 AA 555 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Երևան քաղաքի Վերին Անտառային 138/3 հասցեի մոտ. «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախակողմյան հատվածով հարվածել են Խաչիկ Ենգիբարյանին պատկանող «Վազ 21214 Նիվա» մակնիշի 68 XX 258 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի ձախակողմյան հատվածին։

Արդեն այս միջադեպից հետո «Վազ 21214 Նիվա» մակնիշի ավտոմեքենան աջակողմյան հատվածով բախվել է նույն վայրում կայանված «Տոյոտա կոռոլա» մակնիշի ավտոմեքենային և արգելակել ընթացքը, որից հետո իջնելով մեքենայից գործով դեռևս չպարզված անձանց հետ միասին խախտելով մարդկային համակեցության կանոնները և արհամարանք դրսևորելով վերջինիս հանդեպ, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևան քաղաքի Վերին Անտառային 138/3 հասցեի մոտ գտնվող, ինչպես նաև այդ հատվածով անցնող անձանց ներկայությունը անտեսելով, միմյանց գործողությունները լրացնելով հարվածներ են հասցրել Խաչիկ Ենգիբարյանին, որի ընթացքոքում իր մոտ գտնվող և որպես զենք օգտագործվող ատրճանակով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Խաչիկ Ենգիբարյանին, ինչի արդյունքում վերջինիս պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշերի վնասվածքներ:

Քնար Մանուկյան




Լրահոս