Երգչուհի Սիլվա Հակոբյանը մեծ շուքով նշել է ծննդյան 35-ամյակը:
Երգչուհին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք իր օրը տոն են դարձրել.
«Շնորհակալ եմ օրս տոն դարձնելու համար»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակված լուսանկարներին կից գրել է եգչուհին:
Թեժ մթնոլորտում անցկացված ծննդյան արարողությանը միացել են նաեւ մատուցողները. «Երբ մեր ուրախությանն էին միացել նաեւ մատուցողները եւ չէին թողնում գնալ տուն»,- հրապարակված տեսանյութին կից գրել է երգչուհին:
Ծննդյան արարողությանը ներկա է եղել նաեւ ամուսինը՝ Նորայր Մանուկյանը: Սիլվան նրա հետ եւս լուսանկար է հրապարակել մակագրելով՝ «Իմ սեր»:
Մ. Ղ.