
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատանդ է պահում 30 երեխայի։ Այս մասին նա հայտարարել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։
«30 երեխա առևանգվել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից»,- ասել է Իսրայելի նախագահը։
Խոսելով առևանգվածների ազատ արձակման մասին՝ Հերցոգն ընդգծել է, որ «ոչ մի տարբերություն չկա Իսրայելի քաղաքացիություն ունեցող քաղաքացիների կամ այլ քաղաքացիություն ունեցողների միջև: Ի վերջո, յուրաքանչյուր իսրայելցի իսրայելցի է, և մենք ցանկանում ենք, որ նրանք վերադառնան որքան հնարավոր է շուտ»:
Օֆելյա Հովհաննիսյան