ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․
«Երեկ հյուրընկալվեցի Եվրոպական Միության ներկայացուցչությունում՝ հանդիպելով Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վասիլիս Մարագոսի հետ։
Պարոն դեսպանի հետ քննարկեցինք Հայաստանին և Արցախին առնչվող մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես՝ Արցախի և արցախահայության ներկայիս իրավիճակը, նրանց ինքնորոշման իրավունքի հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի անվտանգային սպառնալիքներն ու մարտահրավերները։
Պարոն Մարագոսին ներկայացրի Հայաստանում ժողովրդավարության իրական պատկերն ու ժողովրդավարության սպառնալիքները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:
Հանդիպմանն անդրադարձա նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Շնորհակալ եմ ԵՄ պատվիրակության ղեկավարին ընդունելության և իմ կողմից բարձրացված բոլոր հարցերը հետաքրքրությամբ լսելու համար»: