Բարձրացվել է Converse Blitz-ի շրջանակում վարկավորման առավելագույն շեմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ ֆինանսավորման առավելագույն շեմ սահմանելով 100 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է:

Բիզնեսի զարգացման ու ընդլայնման, ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով վարկավորման կարող են դիմել տնտեսության տարբեր ոլորտներում գործող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, եթե պետական գրանցում են ստացել առնվազն երեք ամիս առաջ:

Converse Blitz-ի շրջանակում վարկ տրամադրվում է առանց ֆինանսական վերլուծության, ինչի շնորհիվ նվազում է վարկավորման համար պահանջվող ժամանակահատվածը: Հայտի ուսումնասիրման վճար նախատեսված չէ:

Այլ մանրամասներ՝ https://conversebank.am/hy/converseblitz/,  առցանց դիմելու համար՝ https://sme.conversebank.am/, հեռախոսահամար՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:




Լրահոս