ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական վարորդական վկայականները ՌԴ-ում չեն ճանաչվի․ Պետդուման հետաձգեց օրենքի ընդունումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռիա Նովոստի-ի տեղեկություններով՝ ՌԴ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության համար վարորդական իրավունքի վկայականները ճանաչելու հարցի քննարկումը։ Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։

«Պետդումայի պատգամավորները որոշեցին անորոշ ժամանակով հետաձգել ՀՀ քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը։ Առաջին ընթերցմամբ կառավարության նախաձեռնած օրինագիծն ընդունվել էր 2022թ.», – հաղորդում է մամուլի ծառայությունը։

Ինչպես քննարկման ժամանակ նշեց Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, այս օրինագծով առաջարկվում է Հայաստանին տալ լրացուցիչ նախապատվություններ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը և կառավարությունը որևէ քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ: Այս հիմքով է որոշում ընդունվել Ռուսաստանի տարածքում այլ երկրների ազգային վարորդական վկայականների օգտագործումը թույլատրելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս