
Կողմ ՝ 71, դեմ ՝ 2 և ձեռնպահ ՝ 37 ձայների հարաբերակցությամբ Աժ-ն հաստատեց Միասնական քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը: Նախորդ օրը ԱԺ-ում նախագիծը խիստ քննադատության արժանացավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Նիկոլ Փաշինյանի կողմից, ովքեր էլ այսօր դեմ քվեարկեցին:
Հիշեցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվեց Միասնական քննչական կոմիտեի մասին օրենքի նախագծի աշխատանքային խումբ, որի ղեկավար նշանակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Սկզբնական շրջանում նախատեսված էր, որ Քննչական միասնական կոմիտեում պետք է միավորվեին Ոստիկանության, Պաշտպանության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական ծառայությունները, սակայն օրենքի նախագծում ՊԵԿ-ը չմիավորվեց: