Մեծամորի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Ակնալիճ գյուղի տարածքում ձերբակալել ու, իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել էջմիածինցի 23-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել է, որ մեքենայում մարիխուանա կա՝ պատրաստված վայրաճ բույսերից:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկվեց երիտասարդի մեքենան: Բեռնախցիկից հայտնաբերվեցին մոտ 129 գրամ կանեփի տերևներ ու ցողուններ:

Հոկտեմբերի 18-ին Մեծամորի ոստիկանները հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Խորոնք գյուղի 35-ամյա մի բնակչի: Ոստիկանները նրա վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի ակնհայտ տեսանելի մասում նկատել են ծխախոտի տուփ, որի մեջ մոտ 2,72 գրամ մարիխուանայի նմանվող զանգված կար: Տղամարդը հայտնել է, որ այն վայրաճ բույսերից պատրաստված թմրանյութ է:

Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս