ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարում մոտ 9 խմ փայտանյութ կար. Գորիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Շինուհայր-Գորիս ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են 33-ամյա մի տղամարդու վարած բեռնատարը։ Մեքենայի թափքում մոտ 9 խմ փայտանյութ կար, որի օրինականության վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չուներ։ Նա հայտնել է, որ փայտանյութը բարձել է «Արծվանիկի անտառպետության» պահաբաժնից։

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:




Լրահոս