Հարձակման օջախը, ըստ ամենայնի, Միացյալ Նահանգներից է․ Արմինե Օհանյանը՝ կայքի աշխատանքը խափանելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց այն մասին, որ հարձակման է ենթարկվել իրենց կայքէջը.

«Հարգելի ընթերցողներ, մի ժամից ավելի է «Հրապարակի» կայքէջը դաժան հարձակման է ենթարկվել` 26 միլիոնից ավելի ներխուժման փորձ է կատարվել, վայրկյանում` մի քանի հարյուր, ինչի պատճառով կայքն այս պահին չի գործում: Մեր մասնագետներն աշխատում են, բայց սերվերները չեն դիմանում…հուսանք` կհաղթահարենք այս փորձությունը…եւ կայքի աշխատանքը կվերականգնվի»,- գրել է Օհանյանը:

ArmLur.am-ը կապ հաստատեց խմբագրի հետ պարզելու, թե ինչ կասկածներ կան, արդյոք գտնվել են հարձակման հնարավոր աղբյուրները եւ այլն:

«Ժամը 11-ի կողմերը աննախատեպ հարձակում է տեղի ունեցել, մեր 15 տարվա գործունեության ընթացքում նման քանակի հարձակում չի եղել: Հարձակումներ շատ են եկել, բայց սա աննախադեպ էր: Կարողացանք ճշտել, որ հարձակման օջախը ըստ ամենայնի Միացյալ Նահանգներից է, բայց թե ով է կազմակերպել, ինչի համար՝ դեռ չգիտենք: Միայն կարող ենք ենթադրել»:

Օհանյանի խոսքով այժմ մասնագետներն աշխատում են կայքի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Մարիամ Ղազարյան




Լրահոս