ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի որդու առեւանգման գործով դատավոր Մանվել Շահվերդյանը՝ ԱԱԾ-ի կողմից իրեն առեւանգելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

Նշենք, որ Մանվել Շահվերդյանը այն դատավորն էր, որը մի շարք պատմություններով աչքի ընկավ։

2021թ. հունիսի 20-ին՝ դեռևս երեկոյան 20.00-ին, պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։ Այդ ժամանակ վերջինիս պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը գրել էին, որ իրենց ժամ չի ասվել` երբ կկայանա որոշման հարցով հրապարակման դատական հետաձգված նիստը։ Նույն օրը՝ որոշման հրապարակման հայտարարված ժամից շուրջ կես ժամ առաջ, դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգում են խորհրդակցական սենյակից ու տանում ԱԱԾ տնօրենի տեղակալի մոտ։ Նրանից պահանջվում էր իրավաչափ ճանաչել բժշկի ձերբակալության իրավաչափությունը, ինչը դատավորը կտրուկ մերժում է` ասելով, որ նման հիմքեր չկան։ Տեսնելով, որ չեն կարողանում ազդել դատավորի վրա, նրան, փաստորեն, պահել էին պատանդի կարգավիճակում, որպեսզի թողնեն առավոտյան, երբ արդեն կքննվի բժշկին կալանավորելու հարցը, որպեսզի վերջինս ազատության մեջ չլինի։

Նա նաեւ Նիկոլ Փաշինյանի որդու առեւանգման գործով զինվորի մորը՝ Գայանե Հակոբյանին, 4 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել։ Մանվել Շահվերդյանը այն դատավորն է, որ Աշոտ Փաշինյանին դատարանում ասաց .«Ոչ Ձեզնից, ոչ Ձեր հորից ես չեմ կաշկանդվում»։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս