Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին պաշտոնական այցով կժամանի ՀՀ. օրակարգը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-26-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպումը` պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպմանը կհաջորդի Արարատ Միրզոյանի և Մելանի Ժոլիի համատեղ մամուլի ասուլիսը։




Լրահոս