Հայաստանը կրելու է ալկոհոլ գովազդողի պիտակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում շարունակվում է քննարկվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր մտահոգություն հայտնեց, որ «օրենքի նախագծով նպատակ կա բարելավելու հեռուստատեսության շահը, սակայն արդյոք դրանով չի անտեսվում հանրային շահը»: Ըստ Վարդանյանի ՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ օրենքի ընդունումը բացասական անդրադարձ չի ունենա:

Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թույլ տալ ծխախոտի գովազդը, ինչպես նաև ժամը 06:00-ից մինչև 22:00-ը ` թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր):  Նկատենք, որ մինչև այդ գործում էր արգելք, որը և դրել էր Ազգային ժողովը:

Աղվան Վարդանյանն առաջարկեց հաջորդ տարի մասնավոր հեռուստատեսությունների համար պետական հատկացումների կատարել ՝ բարելավելու համար նրանց ֆինանսական վիճակը և հետ վերցնել օրենքի նախագիծը: Աղվան Վարդանյանը համոզմուքն հայտնեց, որ Հայաստանի վրա ապագայում լինելու է ալկոհոլ գովազդողի պիտակը:




Լրահոս