Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրումը, ինչպես նաև հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրությունում: