ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված ԼՂ նախկին ղեկավարներին:
Այս մասին Turan-ին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան։
Ըստ նրա՝ ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, ընտանիքների հետ՝ շփման հնարավորություններ ստեղծվել։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ հանդիպումներ են կայացել ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԼՂ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի, ԼՂ ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ: