Բլից զրույց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ:-Պատգամավորներն օրերս քննադատության թիրախ դարձրին ԲՀԿ-ական սոցապ նախարարին, որը կառավարության 2008թ. մի իրավական ակտի երկարացման հարցով զեկուցողն էր. այն նախատեսում էր դատախազների, դատավորների աշխատավարձերի բարձրացում: Նախարարն ինքն էլ ընդունեց աշխատավարձերի միասնական համակարգ սահմանելու անհրաժեշտությունը: Համամի՞տ եք:-Իմ տեսակետից աշխատավարձի միասնական համակարգը խիստ ցանկալի է, մենք էդ ուղղությամբ աշխատանքներ տարել ենք եւ տանում ենք: Կարծում եմ` կկարողանանք մոտ ապագայում ձեր դատին ներկայացնել:-Իսկ միասնական աշխատավարձի ի՞նչ սանդղակ կլինի:-Սանդղակը մի քանի ձեւերով կարելի է անել. կարելի է ուղղակի թվերով գրել կամ համադրել ինչ-որ միավորների հետ: Ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդը. այսինքն` ինչ-որ բազայի նկատմամբ կիրառվող գործակիցներ:-Պարո՛ն Գաբրիելյան, ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը բյուջեի քննարկումների ժամանակ կառավարության առաջ հարց բարձրացրեց, որ կա՛մ մենք պետք է հրաժարվենք միջազգային կառույցներին անդամակցությունից, կա՛մ ավելացնենք այդ ուղղությամբ ֆինանսավորումը: Մյուս կողմից, հասարակությունը դժգոհում է, որ մեկ պատգամավորի մեկ եվրոպական գործուղման համար պետությունը 3 հազար եվրո է ծախսում, սակայն շատերը գնում ու անգամ մեկ ելույթ չեն ունենում: Ինչպե՞ս եք նայում դրան` իբրեւ ֆինանսների նախարար, ու նաեւ` կա՞ գործուղումների ՕԳԳ: -Ֆինանսական տեսանկյունից մենք ամեն ինչին նայում ենք անցած տարվա տրամաբանության հետ համեմատած: Օրինակ` եթե օրենքով սահմանված կարգով ավելացումները նախատեսվում են, եթե մենք անդամակցում ենք ինչ-որ միջազգային կառույցի, բնականաբար, ունենում ենք նման խնդիրներ եւ անմիջապես ավելացնում ենք, քանի որ դա պարտադիր է: Ինչ վերաբերում է Ձեր ասած ՕԳԳ-ին, ապա դրա արդյունավետությունը ֆինանսների նախարարությունը չի գնահատում, այլ ԱԺ-ն: -Իսկ ի՞նչ կասեք հակառակ տեսակետի մասին: Օրինակ` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անցյալ տարի բյուջեի քննարկմանը դժգոհում էր ԱԳՆ-ին հատկացվող միջոցների սղությունից` շեշտելով, որ այն հարյուրապատիկ քիչ է ադրբեջանականից: Եւ հիմա, երբ Ադրբեջանը դարձավ ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ, ԱԳՆ-ն առավել ակտիվ պետք է աշխատի: Այստեղ խնդիր չե՞ք տեսնում: -Պետք է ասեմ, որ արտգործնախարարն իրավացի էր, որ դժգոհեց, բայց եթե մենք անում ենք այդ համեմատությունը, պետք է նայենք` ինչքան է Ադրբեջանի ռազմական բյուջեն, ինչքան մեր ռազմական բյուջեն, Ադրբեջանի տնտեսությունն ինչքան է, մերը` ինչքան, ՀՆԱ-ն եւ այլն: Բնականաբար, մենք կարծում ենք, որ դա կարեւոր ոլորտ է, բայց մենք դա պետք է որոշենք ընդհանուր առաջնահերթությունների մեջ:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՕԳԳ-Ն ԱԺ «ԽՂՃԻՆ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ