«Բիլայն» ընկերությունից Armlur.am-ին տեղեկացրին, որ օրեր առաջ աշխատանքից ազատված, հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանի փոխարեն՝ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տաթև Հայրումյանը:
Ի պատասխան Armlur.am-ի հարցին, թե «Բիլայն»-ի նախկին մամուլի քարտուղարն ինչ աշխատանքի է անցել, Անուշ Բեղլոյանը տեղեկացրեց, որ ինքը հետայսու զբաղվելու է բարեգործությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել էր «Բիլայն»-ի՝ հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը ` այլ աշխատանքի անցնելու նպատակով: