Հոկտեմբերի 22-ին ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մեծամորի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ թալինցի 25-ամյա մի երիտասարդ նախկին ընկերուհուց հափշտակել է հեռախոսը և 30 000 դրամ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 23-ին Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել ենհափշտակված հեռախոսն ու փողը:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: