Նիկոլ Փաշինյանն այսօր կգնա խորհրդարան. ի՞նչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝  յուրաքանչյուր չորեքշաբթի կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի օր է։ Կառավարության անդամները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնում են խորհրդարան:

Նրանք պատասխանելու են պատգամավորների հարցերին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներին արդեն նախապես ասվել է, թե ինչ հարցեր պետք է տան Նիկոլ Փաշինյանին ու նախարարներին:

Տեղեկացանք, որ հիմնական հարցերը լինելու են  արցախցի բռնի տեղահանվածների, ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս