Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը չի կայանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը տեղի չի ունենա, այն հետաձգվում է: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը  «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն Արևմուտքի միջնորդությամբ դանդաղ, սակայն ճիշտ ուղղությամբ է ընթանում: Նա դրական գնահատեց Գրանադայում բանակցությունները, որին, սակայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չմասնակցեց:

Այնուամեյնիվ Կլաարը հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն, որոնց վերջնաարդյունքը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Կլաարը նաև դրական գնահատեց վերջերս Թեհրանում «3+3» ձևաչափով կայացած հանդիպումը․

«Դա օգտակար ենք համարում և այն հակասող չեմ համարում որևէ ձևաչափի: Կարծում եմ կարևոր և օգտակար են հարևաննրի միջև քննարկումները: Մենք սկզբունքորեն մշտապես համագործակցության օգտին ենք արտահայտվում», – ասաց նա:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս