Հոկտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի մի տնից կատարել են գողություն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում խոհանոցի պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել նշված տուն և գողացել ոսկյա զարդեր, փող և ձեռքի ժամացույցներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի, ՔՈ գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում, բնակարանային գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով, հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Տարոնցու 1-ին նրբանցքում հայտնաբերվել, ձերբակալվել և, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, Կոտայքի բաժին են տեղափոխվել Երևանի՝ 31-ամյա և Այնթապ գյուղի՝ 36-ամյա երկու բնակիչ: Նույն օրը Քանաքեռավան գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել է նաև Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի 34-ամյա մի բնակիչ:
Կազմված փաստաթղթերը և երեք տղամարդիկ ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերված է:
Քրեական վարույթը շարունակվում է: