ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ծառայողները հոկտեմբերի 24-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Արագածի բաժին են տեղափոխել 37-ամյա Ռոմա Հ.-ին: Նա 2020 թ. հոկտեմբերի 21-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: