Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Այսօր ընտրությունը կայացավ և դատավոր ընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը։
Բարձրագույն դատական խորհրդի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր ընտրվեց Նաիրա Հովսեփյանը։ Ընտրված դատավորներից 2սն էլ ստացել են 67 կողմ ձայն։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։