«Հանրային ձայն»-ը եւ «Ազգային առաջընթաց»-ը կմասնակցեն ավագանու արտահերթ նիստին. ի՞նչ է սպասվում վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանին վաղը՝ հոկտեմբերի 26-ին, արտահերթ նիստ կհրավիրի: Օրակարգում փոխքաղաքապետերի ընտրության հարցն է:

Արդեն հայտնել ենք, որ այս պաշտոններում Տիգրան Ավինյանն առաջարկել է Արմեն Փամբուխչյանի, Սուրեն Գրիգորյանի, Լևոն Հովհաննիսյանի և «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանի թեկնածությունները:

ArmLur.am-ը գրել էր, որ Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցելու նիստին:

Տեղեկացանք, որ «Հանրային ձայն»-ը մասնակցելու է նիստին:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունից նույնպես մեզ ասացին, որ մասնակցելու են նիստին։ Հարցին, թե Հայկ Մարությանը նու՞յնպես գալու է, Հովսեփ Կուբաթյանն ասաց, որ դեռ չեն որոշել:

Հավելենք, որ ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետի տեղակալներին ներկայացնում է քաղաքապետը, նշանակում կամ ընտրում է Երևանի ավագանին։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս