
Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի քանի որոշում է կայացրել։
Որոշումներից մեկով, Արամ Ազատյանը վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար: Մյուս որոշմամբ, Կամսար Բաբինյանը նշանակվել է Աջափնյակի ղեկավար։
Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանն ազատվել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից։