Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այս նախագծի շուրջ բանակցություններն ավարտվել են: Մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրը կստորագրենք մինչև այս տարվա վերջ», – ասել է Միշուստինը:
ՌԴ վարչապետն ընդգծել է, որ Իրանը տասնամյակներ շարունակ եղել է Ռուսաստանի կարևոր գործընկերը։