Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական այցով ժամանում է Հայաստանի Հանրապետություն, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Սենատի պատգամավոր, ԱԺ բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, պատգամավոր Անն Ժընըտեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Լորանս Ֆարան, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը, ֆրանսահայ արվեստագետներ և մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 14:30-ին Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի համատեղ ասուլիսը: