ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ժամանել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ 2025 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում կմրցի Ռումինիայի Մ-21 հավաքականի հետ:

Հայաստանի Մ-21 hավաքականը կհանգրվանի Parliament հյուրանոցում:

Ռումինիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

 

 

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ է երկչափ՝ 2D, եռաչափ՝ 3D, եւ քառաչափ՝ 4D, ՈՒՁՀ-ն:

Ելենա Բաղդասարյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Երկչափը` 2D, ՈՒՁՀ-ն ծավալային է, պատկերը ստացվում է հարթ` սեւ եւ սպիտակ:

Եռաչափի՝ 3D-ի ժամանակ, հետազոտությունը ծավալային է՝ օրգանը կամ հյուսվածքը հետազոտվում է իր խորությամբ, լայնությամբ եւ երկարությամբ: Պատկերներն այս դեպքում գունավոր են:

 

Իզմիրլյան բժշկական կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քառաչափը՝ 4D-ն, այն  3D  ՈՒՁՀ-ն է, որին գումարվում է ժամանակը, այսինքն 4 դեպքում օրգանի վիճակը դինամիկ դիտվում է ընտրած ժամանակահատվածում եւ, անհրաժեշտության դեպքում, ֆիքսում պատկերը, տեսագրվում: 3D եւ 4D  հիմնականում օգտագործվում են մանկաբարձության մեջ եւ մեծ դեր ունեն պտղի բնածին արատների հայտնաբերման գործում: Դուպլերի եւ դուպլեքսի ժամանակ հետազոտվում են երակները եւ զարկերակները:

 

 

 

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՀԱՐՑ. Եթե  պատրաստվում ենք ճանապարհորդել Շենգենյան գոտու մի քանի պետություն, ապա ո՞ր պետության դեսպանություն/հյուպատոսություն պետք է դիմում ներկայացնել:

Գաբրիել Գաբրիելյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմումը պետք է ներկայացվի այն պետության դեսպանատուն կամ հյուպատոսություն, որտեղ գտնվում է ճամփորդության միակ կամ հիմնական նպատակը: Եթե անհնար է որոշել հիմնական նշանակակետը, դիմումը ներկայացրե՛ք այն պետության դեսպանատուն կամ հյուպատոսություն, որտեղ ամենաերկար ժամանկահատվածով եք մնալու: Եթե Շենգենյան համաձայնագրի տարածքի մի քանի երկրներ այցելելու ժամակահատվածները հավասար են, հիմնական այցելության վայրը համարվում է այն երկիրը, որտեղ գտնվում է այցելության հիմնական նպատակը, օրինակ` համաժողովի մասնակցություն:

 

Չեխիայի Հանրապետության դեսպանություն Երեւանում

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե հնարավոր չէ սահմանել այցելության հիմնական վայրը վերոնշյալ կերպով, ապա դիմումը ներկայացվում է Շենգենյան տարածքի այն երկրի դիվանագիտական ներկայացուցչություն, որը մուտք է գործում Շենգենյան տարածք, այսինքն` որը կայցելվի առաջինը:

 




Լրահոս