Լուսանկարը՝ համացանցից
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ներկայացրել է նոյեմբերի 10-12-ը Երեւանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնության տարբերանշանը։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում են դադարեցվում համայնքի ղեկավարի լիազորությունները եւ ի՞նչ ընթացակարգով:
Վլադ Ենոքյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու կողմից՝ իր ընդունած որոշման կամ կազմած արձանագրության հիման վրա այն դեպքերում, երբ համայնքի ղեկավարը.
l համայնքի ղեկավարը հրաժարական է տվել,
l դադարեցվել է համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
l համայնքի ղեկավարը դադարել է համայնքի բնակիչ լինելուց,
l դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով համայնքի ղեկավարը դատապարտվել է ազատազրկման եւ կրում է պատիժը,
l դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով համայնքի ղեկավարը ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,
l համայնքի ղեկավարն անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում:
ՀՀ ՏԿԵՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու կողմից՝ իր ընդունած որոշման կամ կազմած արձանագրության հիման վրա նաեւ այն դեպքերում, երբ համայնքի ղեկավարը.
l վեց ամիս անընդմեջ չի հրավիրում համայնքի ավագանու նիստ,
l մահացել է:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Նախորդ վարկային պայմանագրով սահմանված վճարումները կատարել եմ ուշացումներով: Արդյունքում ձեւավորվել է վատ վարկային պատմություն, որի պատճառով բանկերը հրաժարվում են ինձ հետ նոր վարկային պայմանագիր կնքել: Ուզում եմ իմանալ՝ արդյոք մեզ չեն կարող նոր հնարավորություն տալ:
Կարեն Պետրոսյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպություն) ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն՝ վարկատուն, գնահատելով Ձեր վարկունակությունը` վարկը մարելու հնարավորությունը, ինքն է որոշում՝ Ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ:
Ձեր վարկային պատմությունը բարելավելու համար պետք է ամբողջովին մարեք նախկինում գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Տեղեկացնում ենք, որ վարկային տեղեկատվությունը կամ «վարկային պատմությունը» վարկառուի վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վերջինիս կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց վարկեր: