ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՀՍԿՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկը պետք է վերահսկի անշարժ գույքի նվիրաբերությունները։ Այս մասին Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստին՝ ««Փողերի լվացման դեմ պայքարի եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցման ժամանակ՝ հոկտեմբերի 16-ին, ասել է արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը։

Փոփոխությունները ենթադրում են, որ ԿԲ կուղարկվեն տվյալներ անշարժ գույքի նվիրաբերման բոլոր գործարքների մասին։

Դա, նախաձեռնության հեղինակների կարծիքով, թույլ կտա մշտադիտարկել այն ռիսկերը, որոնք կապված են փողերի լվացման եւ անօրինաբար ձեռք բերված գույքի լեգալացման հետ։

 

ԽՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Օտարերկրյա օնլայն-խաղատները եւ բուքմեյքերական գրասենյակները, որոնք տոկոսադրույքներ են ընդունում Հայաստանից, պետք է լիցենզավորվեն այն պայմաններով, ինչ եւ տեղի ընկերությունները։ Այս մասին Ազգային ժողովում  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին՝ ««Մոլախաղերի, ինտերնետ տոտալիզատորների եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցման ժամանակ՝ հոկտեմբերի 16-ին, ասել է հանձնաժողովի նախագահ եւ օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Գեւորգ Պապոյանը։

Օրինագծի համաձայն՝ օնլայն խաղատներում դրույք կատարող անձինք պետք է հատուկ հաշիվներ բացեն։ Այդ հաշիվները կարելի կլինի լրացնել միայն ինքնուրույն։ Այսպիսով, ինչպես կարծում են օրենսդրական նախաձեռնության հեղինակները, եթե առաջ մոլախաղերի սիրահարների շրջանակը մինչեւ վերջ հստակ չէր մնում, ապա այժմ իրավիճակն արմատապես կփոխվի։

«Կարելի կլինի պարզել, թե արդյոք խաղադրույքներ չեն անում բնակչության անապահով շերտերը, որոնք, օրինակ, ընտանեկան նպաստներ են ստանում»,- ասել է Պապոյանը։

Նույնը վերաբերում է ուժայիններին, ինչպես նաեւ քաղաքացիների այլ խմբերի։ Իշխանությունները ցանկանում են թիրախային սահմանափակումներ մտցնել։ Իշխանությունների հավաստիացմամբ՝ մոլախաղերի բիզնեսով զբաղվող ընկերությունները փոփոխություններին դեմ չեն։ Նրանք պահանջում են հավասար մրցակցություն պահպանել։

Նշենք, որ 2022թ. խաղադրույքների ծավալը Հայաստանում ավելացել է մեկուկես անգամ՝ 3,9-ից մինչեւ 5,8 տրրլն դրամ ($12,5 մլրդ)։ Կառավարությունում կարծում են, որ խաղադրույքները կարող էին գնալ օտարերկրյա կայքեր։

Բավական երկարատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։




Լրահոս