Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը,անակցություններ վարել պատանդների ազատ արձակման շուրջ։
«Առաջին հերթին անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը մատը հանեն ձգանից, անհապաղ զինադադար հայտարարվի։ Նաև պետք է դադարեցվեն ինչպես Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի և այլ տարածքների վրա, այնպես էլ Իսրայելի տարածքի հրետանային գնդակոծությունը։
Պետք է սկսել բանակցությունները, պատանդներին ազատ արձակելու գործընթացը պետք է արագացվի»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում: