Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա հաղթանակ տարավ «Յանգ Բոյսի» նկատմամբ (3-1):
Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Էլիան, իսկ հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Հոլանդը, ևս մեկ գոլ խփեց Ականջին։
G խմբի զուգահեռաբար ընթացող խաղում «ՌԲ Լայպցիգը» Դավիդ Ռաումի, Չավի Սիմոնսի և Դանիել Օլմոյի գոլերի շնորհիվ տնային հաղթանակ տարավ Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ (3-1): Միակ գոլը հյուրերի կազմում խփեց Մարկո Ստամենիչը:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 9 միավոր, «ՌԲ Լայպցիգը»՝ 6 միավոր։ «Յանգ Բոյսն» ու «Ցրվենա Զվեզդան» ունեն մեկական միավոր իրենց ակտիվում։