ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսում երկու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին կոչ է արել հիմնավորել Ուկրաինային օգնությունը տնտեսական աճի հեռանկարով: Այս մասին գրում է Politico թերթը։
Հոդվածի համաձայն՝ փոփոխված ռազմավարությունը պետք է համոզի ամերիկացիներին, որ Ուկրաինային աջակցությունը կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր և կամրապնդի երկրի արդյունաբերական բազան։
Նշվել է, որ Սպիտակ տան ռազմավարության փոփոխությունը տեղի է ունենում Ուկրաինային աջակցելու ամերիկացիների աճող դժգոհության ֆոնին։