Կառավարությունը 2023-ի ձմեռային զորակոչ հայտարարելու որոշում կայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023-ի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:

Որոշման մեջ նշվում է.

Հայտարարել հոկտեմբերի 27-ից մինչև 2024-ի հունվարի 31-ը ներառյալ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2024թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2024թ. հունվարի 31-ը ներառյալ, քանի որ 2021թ. ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 31-ը ներառյալ:




Լրահոս