Ինչպես ուտել և քաշ չհավաքել աշնանն ու ձմռանը. բժշկի խորհուրդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բժիշկները բացատրել են, թե ինչ է պետք անել, որպեսզի կարողանաք ազատ սնվել և քաշ չհավաքել տարվա սառը եղանակներին:

Երբ գալիս է աշնան և ձմռան շրջանը, ավելանում է նաև ավելորդ քաշ հավաքելու վտանգը, քանի որ սննդակարգն էականորեն փոխվում է: Սակայն մի քանի տարբերակներ, որպեսզի խուսափեք այդ տհաճ իրավիճակից:

Նախ պետք է ունենալ սննդային օրագիր:  Այդպես դուք հսկողության տակ կպահեք, թե ամառվանից հետո ինչպես է փոխվել ձեր սննդակարգը, ինչ եք ուտում և ինչն է հանգեցնում ավելորդ կիլոգրամների:

Հաջորդ պայմանը լավ քնելն է: Սա իսկապես գործող տարբերակ է, որպեսզի մնաք ունենաք լավ տեսք: Պետք է քնել օրական ամենաքիչը ութ ժամ: Քնած ժամանակ օրգանիզմն արտադրում է այնպիսի հորմոններ, որոնք պատասխանատու են կալորիաների այրման համար:

Պետք է վերահսկեք սննդի քանակը և տեսականին: Եթե ձեր մենյույի մեջ մեծ թիվ է կազմում արագ սնունդն ու քաղցրեղենը, ապա սլացիկ կազմվածքի մասին մոռանալ է պետք: Այն սնունդը, որը դուք ուտում եք, պետք է լինի առաջին հերթին օգտակար:

Սննդիր քանակի հետ կապված հստակ կանոն է առկա. ավելի լավ է հաճախ ուտել, սակայն քիճ-քիչ: Չափերը պետք է լինեն ոչ մեծ, կարելի է ուտել անգամ օրական 5 անգամ: Եթե ուտելուց հետո դուք սով եք զգում, ապա 15 րոպե սպասեք, քանի որ այդ զգումը կարող է ժամանակի ընթացքում անցնել:

Կարևոր է նաև սնունդ ընդունելու միջև ժամանակահատվածը: Պետք է հետևել «սովածության պատուհանի», որը պետք է ձգվի գոնե 13 ժամ: Իհարկե, ավելի նպատակահարմար է այդքան մնալ առանց սնունդ գիշրը, երբ քնած եք: Եթե այդքան չեք քնում, ապա պետք է ուշ նախաշաճել և շուտ ճաշել:

Չպետք է գիշերը ոչինչ ուտել: Այն սնունդը, որը մենք գիշերն ենք ուտում, անպայման  անդրադառնում է մեր մարմնի վրա: Այդ պատճառով էլ ավելի լավ է հեռու մնալ ուշ ժամի խնջույքներից:

Մյուս կարևոր կանոնը ֆիզիկական ակտիվությունն է: Իհարկե, ցրտերի ժամանակ այնքան էլ չեք ցանկանա քայլել փողոցում: Սակայն դա անհրաժեշտ է:




Լրահոս