ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են կազմակերպել կյանքից զրկել ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր կրակոցների գործով անցնող «Գնունեցի Վարազիկին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին  հայտնի դարձավ, որ նախաքնության ավարտ է հայատարարվել ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր կողմից կրակոցների գործով անցնող «Գնունեցի Վարազիկ»-ի սպանության դեպքով։

Մեղադրյալի աթոռին է հայտնվել Հակոբ Ծառուկյանը, որին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող ատրճանակով զինված, 2023թ. հունիսի 6-ին ժամը 20-ի սահմաններում, Գեղամ Սիրեկանյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի 35 SD 097 համարանիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սայաթ-Նովա և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկի հատվածից ուղևորվել է դեպի Վարազդատ Գասպարյանի գտնվելու վայր՝ Երևան քաղաքի Ջեյմ Բրայսի 13/4 հասցեում տեղակայված ՙՙԼեդի Մերի բյութի լաունջ և սպա՚՚ գեղեցկության սրահի մոտակայք և սպասել՝ Վարազդատ Գասպարյանի սպանությունն անվրեպ իրականացնելու նպաստավոր պայմաններ ընտրելու համար:

Ժամը 22-ի սահմաններում, երբ Վարազդատ Գասպարյանը դուրս է եկել նշված գեղեցկության սրահից և գտնվել է դրա դիմաց, Հակոբ Ծառուկյանն անսպասելի մոտեցել է նրան և իր կրած՝ հրազեն հանդիսացող 7,62մմ տրամաչափի ատրճանակից, Վարազդատ Գասպարյանին դիտավորությամբ սպանելու նպատակով, մոտ տարածությունից մեկ կրակոց է արձակել նրա դեմքին՝ պատճառելով ձախ ստորին կոպի միջային անկյան շրջանի և աջ ծոծրակային շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք: Սպանությունն իրականցնելուց անմիջապես հետո, Հակոբ Ծառուկյանը դեպքի վայրից վազքով դիմել է փախուստի, անցել Երևան քաղաքի Այգեձոր թաղամասով, Օրբելի և Բաղրամյան փողոցներով, հասել է Հրաչյա Քոչարի 2ա հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետի ավտոկայանատեղի, որտեղից նստել է Գրիգոր Խոջայանի «Օպել Աստրա» մակնիշի 37 CR 330 համարանիշի տաքսի ավտոմեքենան և ուղևորվել Դավիթ Բեկ, Սարի Թաղ 27 փողոցների մոտակայք իջել է ավտոմեքենայից և ոտքով հեռացել է անհայտ ուղղությամբ:

ArmLur.am-ը գրել էր, որ հայտնի դարձավ, որ մինչ սպանությունը Վարազդատ Գասպարյանն անցել է եւս մեկ քրեական գործով:

Մասնավորապես 2021 թվականի հուլիսի 18–ին կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել էին սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև:

Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։

Այս գործով մեղադրյալի աթոռին էր հայտնվել Ռոբերտ Սուքիասյանը, ինչպես նաեւ մեղադրյալի աթոռին էր հայտնվել նաեւ Վարազդատ Գասպարյանը, որին սպանեցին։

Սպանության գործը դատարանում է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս